Դատախազությունը Արչիլ Տատունաշվիլիի գործով մեղադրանք է ներկայացրել բռնազավթված Ցխինվալի այսպես կոչված իրավապահ մարմնի աշխատակիցներին
Դատախազությունը Արչիլ Տատունաշվիլիի գործով մեղադրանք է ներկայացրել բռնազավթված Ցխինվալի այսպես կոչված իրավապահ մարմնի աշխատակիցներին

Վրաստանի դատախազությունը, Վրաստանի ՆԳՆ-ի վարույթում գոյություն ունեցող քրեական գործով իրականացրած հետաքննությամբ հավաքած ապացույցների հիման վրա, Արչիլ Տատունաշվիլիի, Լ. Ք.-ի և Ի. Պ.-ի հանդեպ, նախնական պայմանավորվածությամբ խմբի կողմից ազատության անօրեն սահմանափակման և Արչիլ Տատունաշվիլիին խմբակային կտտանքների ենթարկելուն օգնություն ցուցաբերելու  համար, բռնազավթված Ցխինվալիի տարածաշրջանի, այսպես կոչված իրավապահ մարմնի աշխատակիցներ՝ Դավիթ Գուրծիևին և Ալիկ Տաբոևին հեռակա կարգով ներկայացրել է մեղադրանք:

Ինչպես նշված է դատախազության լրատվության մեջ, հետաքննությամբ հաստատվել է, որ Վրաստանի քաղաքացի Արչիլ Տատունաշվիլին պարբերաբար գնում էր բռնազավթված Ախալգորիի տարածաշրջան, որտեղ զբաղվում էր մանր ձեռներեցությամբ:

«2018 թ. փետրվարի 20-ին, այն բանից հետո ինչ նա լքել է նշված տարածքը, Բռնազավթված Ցխինվալի տարածաշրջանի այսպես կոչված իրավապահ մարմնի ներկայացուցիչների համար հայտնի է դարձել, որ Արչիլ Տատունաշվիլին 2008 թվականի օգոստոսին ծառայում էր Վրաստանի զինված ուժերում, հետևաբար, որոշել են պատժել նրան և ենթարկել կտտանքների: 2018 թվականի փետրվարի 22-ին, Վրաստանի քաղաքացիներ Արչիլ Տաթունաշվիլին, Ի. Պ.-ն և Լ. Ք.-ն Վրաստանի կողմից վերահսկվող տարածքից մտել են բռնազավթված Ախալգորիի տարածք, ուր Արչիլ Տատունաշվիլիի մեքենայով տարել են բանջարեղեն: Այդ մասին հայտնի է դարձել բռնազավթված Ցխինվալի տարածաշրջանի այսպես կոչված իրավապահ մարմնի աշխատակիցների համար, որից հետո նրանք որոշել են անօրեն սահմանափակել Արչիլ Տատունաշվիլիի ազատությունը և ենթարկել կտտանքների:

Նպատակին հասնելու համար, 2018 թվականի փետրվարի 22-ին, Ախալգորիի շրջանի Մոսաբրունի գյուղի մոտ, Արչիլ Տատունաշվիլիին, Ի. Պ.-ին և Լ. Ք.-ին, բռնազավթված Ախալգորիի այսպես կոչված դատախազության դատախազի օգնական Դավիթ Գուրծիևը, բռնազավթված Ախալգորիի այսպես կոչված «КГБ»-ի ծառայության վարչության ղեկավար Ալիկ Տաբոևը և բռնազավթված Ցխինվալիի տարածաշրջանի այսպես կոչված իրավապահ մարմնի այլ աշխատակիցներ խմբակային, անօրեն սահմանափակել են ազատությունը, և դեռ Արչիլ Տատունաշվիլիին, հետագայում Ի. Պ.-ին և Լ. Ք.-ին տեղափոխել են Ախալգորիի այսպես կոչված անվտանգության ծառայության շենք, որտեղ Արչիլ Տատունաշվիլիին կտտանքների ենթարկելու նպատակով հագցրել են ձեռնաշղթաներ  և փոխանցել են բռնազավթված Ցխինվալիի տարածաշրջանի այսպես կոչված իրավապահ մարմնի զինված աշխատակիցներին, որոնք նրան տեղափոխել են Ցխինվալի:

Մինչ Արչիլ Տատունաշվիլիին տեղափոխեին Ցխինվալի, քաղաքացիներ Ի. Պ.-ին և Լ. Ք.-ին ազատ են արձակել, սակայն քիչ անց կրկին ձերբակալել: Ցխինվալիի այսպես կոչված դատախազության շենքում,  բռնազավթված Ցխինվալիի տարածաշրջանի այսպես կոչված իրավապահ մարմնի աշխատակիցները, 2008 թվականի պատերազմին մասնակցելու համար Արչիլ Տատունաշվիլիին ենթարկել են կտտանքների, երբ նա ստացել է ավելի քան 100 տարբեր տեսակի վնասվածք, մահացել է:

Ելնելով այն բանից, որ մեղադրյալներ Դավիթ Գուրծիևը և Ալիկ Տաբոևը չեն ներկայանում իրավապահ մարմին, նրանց հեռակա մեղադրանք է ներկայացվել Վրաստանի ՔՕ 143-րդ հոդվածի երրորդ մասի «ա» և «գ» ենթամասերով (ազատության անօրեն սահմանափակում, նախնական համաձայնությամբ խմբի կողմից, երկու կամ ավելի մարդու նկատմամբ) և 25-1441 հոդվածի երկրորդ մասի «է» և «զ» ենթամասերով (կտտանքների ենթարկելուն օգնության ցուցաբերում, ձերբակալված կամ այլ կերպ ազատությունը սահմանափակած անձի նկատմամբ):

Դատախազությունը օրենքով սահմանված ժամկետում դիմելու է դատարանին, մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց կիրառել բանտարկությունը: Քրեական գործով շարունակվում է հետաքննությունը հանցանք իրականացնող այլ անձանց հաստատելու նպատակով: Հետաքննությունը վարում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը: Դավիթ Գուրծիևի և Ալիկ Տաբոևի նկատմամբ ներկայացված մեղադրանքը նախատեսում է 9-ից 15 տարով ազատազրկում»,-նշված է դատախազության լրատվության մեջ: