Դատախազության պահանջը բավարարելու դեպքում, Փիրոսմանիի «Բատկանի» (գառնուկ) կտավը կփոխանցի սեփականատիրոջը
Դատախազության պահանջը բավարարելու դեպքում, Փիրոսմանիի «Բատկանի» (գառնուկ) կտավը կփոխանցի սեփականատիրոջը

Վրաստանի գլխավոր դատախազության «դատավարության գործընթացում իրականացրած հանցանքի հետաքննության» դեպարտամենտը ընդունել է դատապարտյալ Մզիա Շալվաշվիլիի նկատմամբ կայացրած մեղադրական դատավճռի  վերանայման որոշում,-այս մասին ասված է գլխավոր դատախազության կողմից տարածած հայտարարության մեջ:

Դատախազությունում ասում են, որ նրանց պահանջը բավարարելու դեպքում, սեփականատիրոջը վերադարձվելու է այս պահին պետության բալանսի վրա գտնվող «Բատկանի» կտավը:

«Մինչ այս որոշումը դատախազությունը անց է կացրել կրկնակի հետաքննություն: Հարցաքննվել են նոր վկաներ, անց է կացվել տասնյակ հետաքննչական գործողություններ: ՈՒսումնասիրվել են հետաքննչական և դատական գործի նյութերը, ձեռք են բերվել նոր փաստեր, որի համաձայն հաստատվել է դատապարտված անձանց անմեղությունը:

2012 թվականի հունիսի 5-ի դատավճռի համաձայն, քաղաքացի Մզիա Շալվաշվիլին մեղավոր էր ճանաչվել անօրեն եկամուտների օրինականացման գործում օգնության և կեղծ պաշտոնական փաստաթղթեր պատրաստելու մեջ, որի համաձայն 2008-2009 թթ. նա որպես հնագրահավաք իրերի սալոնի ղեկավար, քաղաքացի Դամիանե Ալանիայի համար, ով հանդիսանում էր Նիկո Փիրոսմանիի կտավի սեփականատեր, պատրաստել է կեղծ պաշտոնական կտրոն, որի համաձայն Դամենիան իբր կտավը գնել է Շալվաշվիլիի սալոնում: Նշված գործողությամբ Մզիա Շալվաշվիլին օգնել է Դամիանե Ալանիային սեփականաշնորհել անօրեն ճանապարհով ձեռք բերված կտավը:

Դատարանի որոշմամբ Մզիա Շալվաշվիլիի համար սահմանվել է պայմանական կալանք մեկ տարի ժամկետով և կտավը փոխանցվել պետությանը»,-ասված է դատախազության հայտարարության մեջ:

Դատախազությունում նշում են, որ նոր հետաքննության համաձայն հաստատվել է Մզիա Շալվաշվիլիի անմեղությունը և պարզվել են նոր հանգամանքներ՝ Նիկո Փիրոսմանիի կտավի ձեռք բերման օրինականության կապակցությամբ: