Դատախազության մոտ ընթացող ցույցին, որտեղ բողոքում էին Նինոծմինդայի երեխաների գիշերօթիկ դպրոցում ստեղծված իրավիճակի դեմ, տեղի է ունեցել բախում
Դատախազության մոտ ընթացող ցույցին, որտեղ բողոքում էին Նինոծմինդայի երեխաների գիշերօթիկ դպրոցում ստեղծված իրավիճակի դեմ, տեղի է ունեցել բախում

Վրաստանի գլխավոր դատախազության մոտ ընթանում է բողոքի ցույց:

Հանրահավաքը կազմակերպվել է քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների և տարբեր ընդդիմադիր կուսակցությունների ակտիվիստների կողմից: Նրանք բողոքում են Նինոծմինդայի մանկական գիշերօթիկ դպրոցում ստեղծված իրավիճակի դեմ:

Բողոքողները պահանջում են մտնել դատախազություն կամ պահանջում են, որ իրենց հետ հանդիպի նշված գործը վարող դատախազը: Նրանք պահանջում են լիարժեք տեղեկատվություն երեխաների իրավունքների մասին:

Ցուցարարները փորձել են մտնել դատախազություն, ինչը հանգեցրել է առճակատման: Մի քանի մարդ տարածքից դուրս է բերվել իրավապահների կողմից:

Ժողովրդական պաշտպանը հաղորդել է, որ Նինոծմինդայի մանկական գիշերօթիկ դպրոցում ենթադրյալ բռնության փաստերով, 2016-2021 թվականներին հետաքննություն է սկսվել չորս քրեական գործով: