Դատախազության աշխատակցի նկատմամբ բռնությամբ փաստի հիման վրա հարուցվել է քրեական գործ
Դատախազության աշխատակցի նկատմամբ բռնությամբ փաստի հիման վրա հարուցվել է քրեական գործ

Վրաստանի դատախազության գլխավոր տեսչությունում դատախազության աշխատակցի նկատմամբ իրականացված բռնության հիման վրա Վրաստանի Քրեական Օրենսգրքի 126-րդ հոդվածի առաջին մասով սկսվել է հետաքննություն: Տեղեկությունն այս մասին տարածել է Վրաստանի դատախազությունը:

Դատախազության տեղեկությամբ, հետաքննությունն սկսվել է դատախազության աշխատակցի հաղորդագրության հիման վրա, որ հունվարի 23-ին, գիշերվա ժամերին, Թբիլիսիում, Ծղնեթիի փողոցի մերձակայքում քաղաքացին, ով տեղաշարժվում էր տաքսիում, ճանապարհի նեղ հատվածում առաջատար իրավունքով անցնելու պահանջով բանավոր և ֆիզիկական վիրավորել է սեփական ավտոմեքենայով տեղաշարժվող դատախազության աշխատակցին, որից հետո պարեկային ոստիկանության անձնակազմի հայտնվելուց հետո թաքնվել դեպքի վայրից: