Դատարանն այսօր քննելու է Նիկա Գվարամիայի նկատմամբ խափանման միջոց սահմանելու հարցը
Դատարանն այսօր քննելու է Նիկա Գվարամիայի նկատմամբ խափանման միջոց սահմանելու հարցը

Թբիլիսիի քաղաքային դատարանն այսօր քննելու է «Ռուսթավի 2» հեռուստաընկերության նախկին տնօրեն Նիկա Գվարամիայի նկատմամբ խափանման միջոց սահմանելու հարցը:

Քաղաքային դատարանում նիստը նշանակված է 20:00-ին: Հարցը քննելու է դատավոր Գիորգի Կերետաշվիլին:

Գլխավոր դատախազությունը Թբիլիսիի քաղաքային դատարանին դիմել է «Ռուսթավի 2»-ի նախկին գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիայի նկատմամբ խափանման միջոց սահմանելու առնչությամբ: Դատախազությունում դեռևս չեն մանրամասնում, թե ինչ տիպի խափանման միջոցի սահմանում է պահանջում գերատեսչությունը:

Դատախազությունը Նիկա Գվարամիային մեղադրում է Վրաստանի ՔՕ-ի 220-րդ հոդվածով հաշվի առնված հանցանք գործելու մեջ, որը նկատի ունի ձեռնարկությունում ղեկավարի և ներկայացուցչական իրավասության գործածում այս կազմակերպության օրինական շահերի դեմ, ուրիշին շահ տալու նպատակով, որը դարձավ մեծ վնասի պատճառ:

Ինչպես հայտարարում են դատախազությունում, Նիկա Գվարամիայի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելով «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը չի ստացել 6 763 510 լարի և կրել է մեծ վնաս:

Դատախազությունը Նիկա Գվարամիային մեղադրանքի որոշումը ներկայացրել էր երեկ: