Դատարանը Նիկա Մելիայի խափանման միջոցը բանտարկությունը փոխել է գրավով
Դատարանը Նիկա Մելիայի խափանման միջոցը բանտարկությունը փոխել է գրավով

Թբիլիսիի քաղաքային դատարանը բավարարել է դատախազության միջնորդությունը, «Ազգային շարժման» նախագահ Նիկա Մելիայի խափանման միջոցը բանտարկությունը, գրավով փոխելու վերաբերյալ:

Որոշումը կայացրել է դատավոր Նինո Չախնաշվիլին և նշել, որ այն պետք է անհապաղ կատարվի:

Նիկա Մելիան ներկա չէր այսօրվա նիստին, քանի որ դատավորը այս գործի շրջանակներում վտարել էր դատարանի դահլիճից:

Ընթացիկ տարվա ապրիլի 19-ին, Եվրամիության միջնորդությամբ ձեռք բերված համաձայնության համաձայն, նախնական կալանքից ազատելու համար, Նիկա Մելիայի համար սահմանված 40 000 լարի գրավի գումարը, մայիսի 8-ին հատկացրել է Եվրամիության հովանու ներքո, «Եվրոպական հիմնադրամը ժողովրդավարության համար»:

Հիշեցնենք, Նիկա Մելիային Թբիլիսիի քաղաքային դատարանը 2019 թվականի հունիսի 27-ին սահմանել էր 30 000 լարի գրավ և լրացուցիչ սահմանափակող միջոցներ, ներառյալ էլեկտրոնային մոնիտորինգը: Սակայն, 2020 թվականի նոյեմբերի 1-ին Նիկա Մելիան հանեց էլեկտրոնային մոնիտորինգի ապարանջանը հանրահավաքի ժամանակ: Դատախազությունն այնուհետև պահանջեց խստացնել խափանման միջոցը: Ըստ դատարանի 2020 թվականի նոյեմբերի 3-ի որոշման, Նիկա Մելիայի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված գրավի չափը դարձել է 40 000 լարի: Մելիային 50 օր ժամանակ էր տրվել վճարելու համար, բայց «Ազգային շարժման» նախագահը գրավը չի վճարել, որի պատճառով դատախազության միջնորդության հիման վրա, ընթացիկ տարվա փետրվարի 17-ին Նիկա Մելիային դատարանը սահմանել էր կալանք:

Նիկա Մելիային մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերով, որը նախատեսում է խմբային բռնության կազմակերպում, ղեկավարում և մասնակցություն: