Դատարանը մի ծնողի կողմից երեխաների ներկայությամբ երկրորդ ծնողին բացասական համատեքստում հիշատակելը ճանաչել է հոգեբանական ճնշում
Դատարանը մի ծնողի կողմից երեխաների ներկայությամբ երկրորդ ծնողին բացասական համատեքստում հիշատակելը ճանաչել է հոգեբանական ճնշում

Վճռաբեկ դատարանը կայացրել է որոշում և մի ծնողի կողմից երեխաների ներկայությամբ երկրորդ ծնողին բացասական համատեքստում հիշատակելը ճանաչել հոգեբանական ճնշում:

Տեղեկությունն այս մասին տարածում է «Գործընկերություն՝ մարդու իրավունքների համար» կազմակերպությունը:

Նրանց տեղեկությամբ, վճռաբեկ դատարանը չեղարկել է առաջին ատյանի որոշումը և ուժի մեջ թողել ՆԳՆ-ի քննիչի կողմից հրատարակված սահմանափակող օրդերները:

«Գործընկերություն՝ մարդու իրավունքների համար» կազմակերպությանը իրավական օգնության նպատակով դիմել էր մայր, որի փոխանցմամբ, երեխաների հայրը նրան երեխաների մոտ հիշատակել էր բացասական համատեքստում, որի պատճառով նրանք եղել են ճնշված և վախեցած: Մայրը համարել է, որ նշված փաստը երեխաների վրա հոգեբանական ճնշում էր և հաղորդել սոցիալական գործակալությանը՝ հոգեբանի հետ կապ հաստատելու համար: Երեխաներին հարցեր են տվել սոցիալական աշխատակցի ներկայությամբ, որի ժամանակ նրանք հաստատել են հոր ասածը»,- նշված է կազմակերպության տեղեկությունում:

Երեխաների հորը արգելվել է 30 օր մոտենալ նրանց և որևէ տիպի հաղորդակցություն ունենալ նրանց հետ: