Դատարանը այսօր քննարկելու է Խորավայի փողոցում սպանության գործով սուտ ցուցմունք տալու մեղադրանքով ձերբակալված անչափահասի համար խափանման միջոց սահմանելու հարցը
Դատարանը այսօր քննարկելու է Խորավայի փողոցում սպանության գործով սուտ ցուցմունք տալու մեղադրանքով ձերբակալված անչափահասի համար խափանման միջոց սահմանելու հարցը

Թբիլիսիի քաղաքային դատարանը այսօր քննարկելու է Խորավայի փողոցում սպանության գործով սուտ ցուցմունք տալու մեղադրանքով ձերբակալված անչափահաս՝ Դ. Ղ.-ի համար խափանման միջոց սահմանելու հարցը: Դատական նիստը սկսվելու է ժամը 12:00-ին:

Դ. Ղ.-ին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել երեկ, որից հետո դատախազությունը խափանման միջոց օգտագործելու հարցով դիմել է դատարանին:

Դատախազությունը ձերբակալված անչափահասի նկատմամբ պահանջում է բանտարկություն: Ինչ վերաբերում է պաշտպանող կողմին, ապա փաստաբանները պահանջելու են նրան գրավի դիմաց ազատել: