Դատարանը Ալեքսեյ Նավալնիին թողել է բանտարկության մեջ
Դատարանը Ալեքսեյ Նավալնիին թողել է բանտարկության մեջ

Մոսկվայի շրջանային դատարանն ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին թողել է բանտարկության մեջ: Այս մասին տեղեկատվությունը տարածում են տեղական լրատվամիջոցները:

Մոսկվայի շրջանային դատարանը անփոփոխ է թողել, Խիմկինսկիի դատարանի որոշումը, որի համաձայն, Ալեքսեյ Նավալնին բանտարկված է 30 օրով: Ընդդիմադիր գործիչը նիստում հանդես է եկել խոսքով:

«Սա ամենազվարճալի փաստաթուղթն է այս մոլորակի երեսին: Սա չի կարող ներկայացվել այն անձին, որն ունի գոնե ինչ-որ իրավաբանական կրթություն: Դուք կարող եք ինձ ձեռնաշղթաներ հագցնել, բայց դա չի կարող այսպես շարունակվել», – հայտարարել է Նավալնին:

Ալեքսեյ Նավալնին ձերբակալվել էր «Շերեմետևո» օդանավակայանում հունվարի 17-ին, Գերմանիայից վերադառնալիս: