Դանիայի ԱԳ նախարարը Վրաստանում անցկացված բարեփոխումներն անվանել է տպավորիչ
Դանիայի ԱԳ նախարարը Վրաստանում անցկացված բարեփոխումներն անվանել է տպավորիչ

Տպավորիչ են ձեր կողմից իրականացված բարեփոխումները և հաջողությունը, որը գրանցել եք,- այս մասին հայտարարել է Դանիայի թագավորության արտաքին գործերի նախարար Անդերս Սամուելսենը՝ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլու հետ այսօրվա հանդիպմանը:

Անդրես Սամուելսենի գնահատմամբ, Վրաստանը Դանիայի Թագավորության անչափ կարևոր գործընկերն է, որին Դանիան մշտապես աջակցում է:

Վարչապետը Դանիայի թագավորության արտաքին գործերի նախարարին շնորհակալություն է հայտնել Վրաստանին աջակցող ծրագրի և երկրի եվրատլանտյան օրակարգի իրականացմանն աջակցելու համար:

Հանդիպմանը ուշադրությունը բևեռվել է առևտրա-տնտեսական հարաբերությունների առավել խորացմանը, Վրաստանի առկա ներդրումային միջավայրին և միջազգային վարկանիշներում երկրի առաջատար դիրքերին: