Դանիան դադարեցրել է Սաուդյան Արաբիա զենքի և ռազմական տեխնիկայի արտահանումը
Դանիան դադարեցրել է Սաուդյան Արաբիա զենքի և ռազմական տեխնիկայի արտահանումը

Դանիան Ջամալ Խաշոգի սպանության և Եմենում ստեղծված իրավիճակի կապակցությամբ, դադարեցրել է Սաուդյան Արաբիա զենքի և ռազմական տեխնիկայի արտահանումը:

Ինչպես գրում է Reuters-ը, այս մասին հայտարարել է Դանիայի արտաքին գործերի նախարար Անդերս Սամուելսենը: Ինչպես նշել է նախարարը, Դանիան այս որոշումը ընդունել է Եվրամիության արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո: Դանիան դադարեցրել է նաև Սաուդյան Արաբիա կրկնակի նշանակության տեխնոլոգիաների արտահանումը:

Հիշեցնենք, մինչ այդ Սաուդյան Արաբիա զենքի արտահանումը դադարեցրել էր Գերմանիան: