Դալյա Գրիբաուսկայտե. Շնորհավորում եմ Վրաստանի ընտրված նախագահ Սալոմե Զուրաբիշվիլուն, հաջողություններ եմ մաղթում նրան երկրին և ժողովրդին ծառայելու գործում
Դալյա Գրիբաուսկայտե. Շնորհավորում եմ Վրաստանի ընտրված նախագահ Սալոմե Զուրաբիշվիլուն, հաջողություններ եմ մաղթում նրան երկրին և ժողովրդին ծառայելու գործում

Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն Սալոմե Զուրաբիշվիլուն շնորհավորում է նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:

«Շնորհավորում եմ Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլուն: Հաջողություններ եմ մաղթում նրան երկրին և ժողովրդին ծառայելու գործում»,- «Twitter»-ում գրում է Դալյա Գրիբաուսկայտեն:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այս պահի տվյալներով, նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Սալոմե Զուրաբիշվիլին ստացել է ընտրողների ձայների 59.6%-ը, իսկ Գրիգոլ Վաշաձեն՝ 40.4%:

Թողնել մեկնաբանություն