Դաղեստանում հատուկ գործողության արդյունքում սպանվել է երեք գրոհային
Դաղեստանում հատուկ գործողության արդյունքում սպանվել է երեք գրոհային

Դաղեստանում հատուկ գործողության արդյունքում սպանվել է երեք գրոհային: Ինչպես հայտարարել են Ռուսաստանի հակաահաբեկչական կոմիտեում, զինված անձինք հավանաբար կապ են ունեցել ահաբեկչական խմբավորման հետ: Սպանվածներից մեկի ինքնությունը պարզվել է:

Հակաահաբեկչական հատուկ գործողությունը տեղի է ունեցել Դաղեստանի Գուբդեն գյուղում: Ինչպես հայտարարել են իրավապահները զինված անձանց մասին լրատվությունը ստացվել է տեղացիների կողմից:

Սպանված գրոհայինները թաքնվում էին գյուղի տներից մեկում:

Տարածված լրատվությամբ սպանվածներից մեկը Ալիգաջի Խամուտաևն , ով մեղադրվում էր 8 մարդու սպանության և ոստիկանական շարասյունի վրա հարձակման մեջ: