Դպրոցից դուրս աշակերտների անվտանգության ուժեղացման համար կարվեն հավելյալ քայլեր
Դպրոցից դուրս աշակերտների անվտանգության ուժեղացման համար կարվեն հավելյալ քայլեր

Կրթության խորհրդարանական կոմիտեի նախագահ Մարիամ Ջաշի հայտարարությամբ, Թբիլիսիում, Խորավայի փողոցում, երեկ տեղի ունեցած փաստի մասին զրուցել են կրթության նախարարի հետ, ինչպես նաև նախատեսվում է հանդիպում ՆԳՆ-ում: Ինչպես հայտնել է լրագրողներին Մարիամ Ջաշին, դպրոցի տարածքից դուրս անվտանգության նորմերը ուժեղացնելու համար կարվեն հավելյալ քայլեր:

«Իմ տեղեկությամբ, երեկ դպրոցի տարածքում մանդատուրի ծառայությունը կատարում էր իր պարտականությունը: Այն, ինչ երեկ տեղի է ունեցել, դպրոցի տարածքից դուրս էր, մենք հավանաբար պետք է մտածենք մանդատուրի ծառայության ընդլայնման մասին, որպեսզի կարողանանք դպրոցից դուրս որոշ հեռավորության վրա իրականացնել մոնիթորինգ:

Երեկ ոչ վարչությունը և ոչ էլ մանդատուրները կասկածի հիմք չեն ունեցել, որ կարող է տեղի ունենար կոնֆլիկտ»,- հայտարարել է Մարիամ Ջաշին:

 

ՆԳՆ-ի տեղեկությամբ, շտապ օգնության օպերատիվ կառավարման «112» կենտրոնում ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-ին, 14:10-ին գրանցվել է հաղորդագրություն, որ Թբիլիսիում, Խորավայի փողոցում երկու անչափահասների միջև բախում է տեղի ունեցել:

Ստացված հաղորդագրությանը ոստիկանությունը արագ արձագանք է տվել: Օպերատիվ կերպով դեպքի վայր են գնացել իրավապահները և շտապ օգնության բրիգադը: Նախնական տեղեկությամբ, վիճաբանության ժամանակ սառը զենքով վիրավորել են երկու երիտասարդի, որոնցից մեկին տեղափոխել են հիվանդանոց, իսկ մյուսը ստացված վիրավորման հետևանքով նախքան հիվանդանոց տանելը՝ ճանապարհին մահացել է:

Տեղի ունեցած փաստի կապակցությամբ Թբիլիսիի ոստիկանության վարչությունը հետաքննություն է սկսել Վրաստանի ՔՕ-ի 108-րդ հոդվածով (կանխամտածված սպանություն): Դեպքի վայրում ընթանում են քննչական գործողություններ: