Դորտմունդի «Բորուսիան» նոր գլխավոր մարզիչ ունի
Դորտմունդի «Բորուսիան» նոր գլխավոր մարզիչ ունի

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Պետեր Բոսը լքում է զբաղեցրած պաշտոնը:

54-ամյա հոլանդացին հեռացվել է ակումբից` թիմի ցուցադրած վատ արդյունքների պատճառով:

Մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը թիմը կգլխավորի «Քյոլնի» նախկին գլխավոր մարզիչ Պետեր Շտեգերը, որի գլխավորությամբ ակումբը 14 խաղում հաղթանակ չի տարել:

Հիշեցնենք, որ Բոսը գլխավորել էր «Բորուսիան» 2017 թվականի հունիսին: Ավելի վաղ հոլանդացին աշխատել է «Այաքսում»: