Դոնալդ Թրամփը քննադատում է CNN հեռուստաալիքի լրագրողներին
Դոնալդ Թրամփը քննադատում է CNN հեռուստաալիքի լրագրողներին

Դոնալդ Թրամփը քննադատում է CNN հեռուստաալիքի լրագրողներին: Միացյալ Նահանգների նախագահը «Թվիթերում» գրել է, որ հեռուստատեսության լրագրողները ԱՄՆ-ում առկա իրավիճակի վերաբերյալ աշխարհում տարածում են ոչօբյեկտիվ լրատվություն: Նրա խոսքերով այդ պատճառով աշխարհում ԱՄՆ-ի նկատմամբ գոյություն ունի սխալ պատկերացում:

««Fox News»-ը ավելի կարևոր է ԱՄՆ-ի համար, քան СNN-ը, սակայն արտասահմանում СNN-ը մնում է կեղծ նոր լուրերի հիմնական աղբյուր և մեր երկիրը ներկայացվում է ոչպատշաճ ձևով»,-գրում է Թրամփը:

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահին արդեն պատասխանել են СNN-ում:

Հեռուստատեսության կայք էջում հրապարակված հայտարարության մեջ ասված է, որ միջազգային ասպարեզում երկիրը ներկայացնելու են ոչ թե լրագրողները, այլ երկրի նախագահը: