Ցխինվալիից ամեն օր հնչում են զանազան սադրիչ և ապատեղեկատվական  հայտարարություններ.- Քեթևան Ցխելաշվիլի
Ցխինվալիից ամեն օր հնչում են զանազան սադրիչ և ապատեղեկատվական հայտարարություններ.- Քեթևան Ցխելաշվիլի

Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլին ասում է, որ Ցխինվալիից ամեն օր տարբեր տեսակի սադրիչ և ապատեղեկատվական հայտարարություններ են հնչում:

Պետնախարարը անդրադարձել է օկուպացված Ցխինվալիի դե ֆակտո կառավարության ներկայացուցիչների այն տեղեկատվությունը, որի համաձայն ՝ «Մայիսի 29-ին ուղղաթիռ է թռչել Ծնելիսիի ուղղությամբ և նմանատիպ դեպք է գրանցվել նաև մայիսի 28-ին ՝ Ախալգորիի մերձակայքում»: Ըստ նրանց, «Վրաստանը և Եվրամիության դիտորդական առաքելությունը այդ մասին նախազգուշացված չեն և գնահատվում են որպես սադրիչ գործողությունների ավիացիոն միջոցներ կիրառում»: