Ցխինվալիի շրջանի օկուպացնող գոտում «անցակետերի» փակումը օկուպացված տարածքում բնակվող մարդկանց կմեկուսացնի
Ցխինվալիի շրջանի օկուպացնող գոտում «անցակետերի» փակումը օկուպացված տարածքում բնակվող մարդկանց կմեկուսացնի

Ցխինվալիի շրջանի օկուպացնող գոտում «անցակետերի» փակումը օկուպացված տարածքում բնակվող մարդկանց կմեկուսացնի,- այս մասին հայտարարել է արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Կոնստանտինիդին՝ օկուպացնող գոտում «անցակետերը» փակելու առնչությամբ:

Նրա գնահատմամբ, օկուպացնող ռեժիմի նշված անօրեն որոշումը կոպիտ խախտում է մարդու հիմնարար իրավունքները, սահմանափակում հակամարտությունից տուժած բնակչության ազատ տեղաշարժը:

Կոնստանտինիդիի խոսքով, արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանի Դաշնությանը և նրա օկուպացնող ռեժիմին Ցխինվալիում կոչ է անում, անհապաղ դադարեցնել սադրիչ գործողությունները և ապահովել տեղի բնակչության ազատ տեղաշաժը օկուպացնող գոտում:

«Շարունակում ենք ակտիվ աշխատել միջազգային գործընկերների հետ և կիրառում ենք բոլոր լծակները, որպեսզի հնարավոր դառնա անօրեն օկուպացիայի արդյունքում տուժած բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանությունը»,- հայտարարել է Վլադիմիր Կոնստանտինիդին:

Թողնել մեկնաբանություն