Ցույցի ժամանակ ձերբակալված 10 անձի սահմանվել է վարչական կալանք, մեկին՝ 1000 լարի տուգանք, 25 անձի դատավարություն հետաձգվել է
Ցույցի ժամանակ ձերբակալված 10 անձի սահմանվել է վարչական կալանք, մեկին՝ 1000 լարի տուգանք, 25 անձի դատավարություն հետաձգվել է

Դատավոր Վալերիանե Փիլիշվիլու որոշմամբ, նոյեմբերի 18-ին, ցույցի ժամանակ ձերբակալված 25 անձի դատավարությունը հետաձգվել է:

Բացի այդ, ձերբակալված 10 անձի սահմանվել է վարչական կալանք: Եվս մեկ անձ, Գուրամ Մճեդլիշվիլին տուգանվել է 1000 լարիով:

Իրակլի Նադիրաձեին սահմանվել է 13-օրյա կալանք, Գիորգի Մաքարաշվիլուն՝ 12-օրյա, իսկ Դիմիտրի Բիձինաշվիլուն՝ եռօրյա կալանք:

Վճռի հայտարարումը ձերբակալվածների մտերիմները և կողմնակիցները ընդունել են աղմուկով և բացականչություններով:

Նոյեմբերի 18-ին, Ռուսթավելու պողոտայում ցույցի ժամանակ վարչական իրավախախտումների օրենսգրքի 173-րդ (իրավապահ մարմնի աշխատակցի օրինական պահանջին անհնազանդություն) և 166-րդ (խուլիգանություն) հոդվածներով հաշվի առնված իրավախախտումների համար ձերբակալվել էր 37 անձ: