Ցույցի մասնակիցների և կազմակերպիչների միջև, վաղվա պլանների կապակցությամբ տեղի է ունեցել քաշքշուկ. Պարեկային ոստիկանության ղեկավար
Ցույցի մասնակիցների և կազմակերպիչների միջև, վաղվա պլանների կապակցությամբ տեղի է ունեցել քաշքշուկ. Պարեկային ոստիկանության ղեկավար

Ռուսթավելիի պողոտայում ցույցի մասնակիցների և կազմակերպիչների միջև, վաղվա պլանների կապակցությամբ տեղի է ունեցել քաշքշուկ,-այս մասին խորհրդարանի դեմ լրագրողներին ասել է պարեկային ոստիկանության ղեկավար, Թեյմուրազ Կուպատաձեն, այն բանից հետո, ինչ ցույցին իրավիճակը լարվել էր:

«Չեն պարզել, թե ինչպես պետք է գործեն և ինչ ռազմավարություն են ունենալու վաղը: Եկավ մի անձնավորություն, ով կոչ էր անում, որ տարածքից դուրս բերվեն քաղաքական կուսակցությունները և ազատ կարծիքի արտահայտման իրավունքը պետք է ունենան քաղաքացիները, առանց քաղաքական հայացքների: Դրան հետևեց քաշքշուկ, որը կանխվել է մեր կողմից»,- հայտարարել է Թեյմուրազ Կուպատաձեն:

Նրա խոսքերով, ոստիկանությունը այստեղ գտնվում է հասարակական կարգը պաշտպանելու համար:

Ինչ վերաբերում է Զազա Սարալիձեի հայտարարությանը, որ ծրագրվում է Զվիադ Կուպրավայի ձերբակալությունը, Կուպատաձեն հայտարարում է, որ այս պահին այդ գործողությունը չի ծրագրվում:

Ռուսթավելիի պողոտայում ընթացող ցույցին, կազմակերպիչների միջև վրանում տեղի ունեցած հավաքից հետո, իրավիճակը լարվել էր: