Ցույցի ցրման գործողությունը մասնակից 10 իրավապահի զրկել են ծառայողական իրավունքներից
Ցույցի ցրման գործողությունը մասնակից 10 իրավապահի զրկել են ծառայողական իրավունքներից

Ցույցի ցրման գործողությունը մասնակից 10 իրավապահի զրկել են ծառայողական իրավունքներից,- այս մասին հատուկ ասուլիսի ժամանակ հայտարարել է, ներքին գործերի նախարարության կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի տնօրենի պարտականությունների կատարող, Մամուկա Ճելիձեն:

Նրա խոսքով, երկու իրավապահի գործողություններում ի հայտ են եկել քրեական հանցանքի նշաններ:

«Ինչպես հայտնի է հասարակությանը, 2019 թվականի հունիսի 20-21-ին, խորհրդարանի հարակից տարածքում ընթանում էր խաղաղ ցույց, որը քիչ անց ստացել է բռնի բնույթ: Ցուցարարները փորձել են գրոհել խորհրդարանի շենքը և խմբովի հարձակվել են ոստիկանների վրա և դիմադրել նրանց:

Սպասվող վտանգներից խուսափելու նպատակով, ցույցը ցրելու համար ոստիկանությունը ստիպված էր դիմել օրենքով նախատեսված հատուկ հնարավորություններից:

Ցանկանում ենք հասարակությանը հայտնել, որ ներքին գործերի նախարարության գլխավոր տեսչությունը իրականացնում է հետաքննություն, ցույցը ցրելու ժամանակ իրավապահների կողմից իրավասությունների հնարավոր չարաշահման փաստով:

Տեսանյութերը ուսումնասիրելու շրջանակներում, այս փուլում 10 իրավապահի մոտ դադարեցվել են իրավասությունները, այդ թվում երկու իրավապահի գործողություններում նկատվել են քրեական հանցանքի նշաններ: Համապատասխանաբար, նշված նյութերը արձագանքման համար ուղարկվելու է դատախազություն»,-հայտարարել է Ճելիձեն: