Ցուցարարները ծաղկեպսակներով են զարդարել ապրիլի 9-ին զոհված անձանց հուշահամալիրը (տեսանյութ, ֆոտոշարք)

Խորհրդարանի մոտ հավաքված ցուցարարները ծաղկեպսակներով են զարդարել ապրիլի 9-ին զոհված անձանց հուշահամալիրը:

Ցուցարարների հայտարարությամբ, երեկ հնչած հայտարարություններն այն մասին, որ նրանք պարել են հուշահամալիրի վրա և անպատվություն հասցրել զոհվածների հիշատակին, չի համապատասխանում իրականությանը:

«Մենք խոնարվում ենք մեր հերոսների առջև: Եթե որևէ մեկը անպատվություն է զգացել այն, որ մենք երեկ պարում էինք, ապա ցանկանում եմ հիշեցնել, որ ապրիլի 9-ին պարերով և երգելով են դիմավորել բանակին և եթե երեկ լինեին այստեղ, ապա նրանք նույնպես կպարեին»,-ասել են ցուցարարները:

Դրա հետ մեկտեղ, խորհրդարանի մոտ ընթանում է հակաակցիա, որի մասնակիցները բողոքել են նշված գործողությունների դեմ, սակայն ոստիկանությունը ապահովել է, որ «թեթրի խմաուրի» շարժման անդամները ծաղիկներ դնեին հուշահամալիրի մոտ:

երեկ խորհրդարանի շենքի մոտ լսվում էր երաժշտության ձայն և ցուցարարները պարում էին: