COVID 19-ի ևս մեկ պատվաստանյութ ցուցադրել է կլինիկական փորձարկման երրորդ ֆազայում 90 տոկոսանոց արդյունավետություն - #1tvգիտություն
COVID 19-ի ևս մեկ պատվաստանյութ ցուցադրել է կլինիկական փորձարկման երրորդ ֆազայում 90 տոկոսանոց արդյունավետություն - #1tvգիտություն

Ամերիկյան դեղագործական Pfizer կորպորացիայի և գերմանական BioNTech կենսատեխնոլոգիական ընկերության կողմից ստեղծված պատվաստանյութը, կլինիկական փորձարկման երրորդ ֆազայում ցուցադրել է 90 տոկոսանոց արդյունավետություն, COVID 19-ի վարակի կանխարգելմանը:

Նախնական արդյունքների համաձայն, պացիենտի պաշտպանությունը ձեռք է բերվել պատվաստանյութի առաջին դեղաչափից 28 օր անց, երկրորդ դեղաչափից մեկ շաբաթ անց:

«COVID 19-ի պատվաստանյութի կլինիկական փորձարկումների երրորդ փուլի նախնական արդյունքները ցույց են տալիս, որ մեր պատվաստանյութը կանխում է COVID-19»,- ասվում է Pfizer-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն, Ալբերտ Բուրլան:

Ըստ նրա, առաջիկա շաբաթների ընթացքում կհրապարակվեն հազարավոր մարդկանց արդյունավետության և անվտանգության վերաբերյալ լրացուցիչ տվյալներ:

«Մենք կարևոր քայլ ենք ձեռնարկել առավել անհրաժեշտ նորարարության ուղղությամբ, որը կվերացնի այս գլոբալ առողջապահական ճգնաժամը: Մենք հասել ենք այս կրիտիկական հանգրվանին, երբ աշխարհը ամենից շատ ունի այս պատվաստանյութի կարիքը:

Ընկերությունների հայտարարությամբ, 2020 թվականին նրանք կկարողանան արտադրել պատվաստանյութի 50 միլիոն չափաբաժին, իսկ 2021 թվականին այդ ցուցանիշը կաճի մինչև 1.3 միլիարդ: