Ցոտնե Գամսախուրդիային վիրավորելու փաստով ոստիկանությունը ձերբակալել է հինգ անձի
Ցոտնե Գամսախուրդիային վիրավորելու փաստով ոստիկանությունը ձերբակալել է հինգ անձի

Ցոտնե Գամսախուրդիային վիրավորելու փաստով ոստիկանությունը ձերբակալել է 5 անձի: Այս մասին հայտարարել է ներքին գործերի նախարարի տեղակալ Վլադիմիր Բորցվաձեն՝ ՆԳՆ-ում անցկացված մամլո ասուլիսին:

«Այս պահի դրությամբ, հետաքննությամբ պարզվել է, որ դիտավորյալ սպանության փորձի մեղադրանքով ձերբակալված Տ.Ղ-ն ընթացիկ տարվա դեկտեմբերի 19-ին, Թբիլիսիում, Գալիի փողոցում, Ցոտնե Գամսախուրդիային, սեփական բնակելի տան տարածքում, վիճաբանության հողի վրա, սուր առարկայով մի քանի վիրավորում է հասցրել և թաքնվել դեպքի վայրից»,- հայտարարել է Բորցվաձեն: Նրա մեկնաբանմամբ, 4 անձ ձերբակալվել է հանցանքի մասին չհաղորդելու մեղադրանքով:

Մեղադրանքը հաստատվելու դեպքում, կանխամտածված սպանության փորձի համար ձերբակալված անձին սպառնում է 7-15 տարվա ազատազրկում, իսկ նույն հանցանքը չհաղորդելու համար մեղադրյալ անձանց՝ 3-7 տարվա ազատազրկում: