CNN - ԱՄՆ-ը պատրաստվում է Սև ծով ուղարկել նավեր
CNN - ԱՄՆ-ը պատրաստվում է Սև ծով ուղարկել նավեր

CNN հեռուստաընկերության տեղեկությամբ, ԱՄՆ-ը պատրաստվում է Սև ծով ուղարկել նավեր: Այս մասին լրագրողներին հայտնել է ԱՄՆ-ի երեք պաշտոնական անձ: Նրանց խոսքով, նավերի Սև ծովի ակվատորիա մուտքը կապված է Քերչ նեղուցում իրավիճակի էսկալացիայի հետ:

Նրանց խոսքով, պետական դեպարտամենտն արդեն ուղարկել է համապատասխան հաորդագրությունը Թուրքիայի իշխանությանը: Սակայն, СNN-ի ևս մեկ աղբյուր պնդում է, որ նավերը Սև ծով ուղարկելու մասին որոշումը դեռևս վերջնական չէ: