Ցիցիշվիլիի կլինիկայում ասում են, որ երեք շաբաթվա ընթացքում շնչառական ապարատին միացված նորածնի վիճակը կայունացել է և անջատվել ապարատից
Ցիցիշվիլիի կլինիկայում ասում են, որ երեք շաբաթվա ընթացքում շնչառական ապարատին միացված նորածնի վիճակը կայունացել է և անջատվել ապարատից

Ցիցիշվիլիի կլինիկայի բժշկական տնօրեն Մայա Չխաիձեն ասում է, որ երեք շաբաթվա ընթացքում շնչառական ապարատին միացված նորածնի վիճակը կայունացել է և անջատվել ապարատից:

Մայա Չխաիձեն նշում է, որ իրենց կլինիկայում այլևս տեղեր չկան:

«Անցած գիշերվանից հետո այլևս տեղեր չկան, փաստացի, կանգ ենք առել: 90 երեխա պառկած է, և 64 ծնող: Վերակենդանացման բաժանմունքում կա 25 հիվանդ, և այստեղ նույնպես դադարել ենք ընդունել: 25 հիվանդներից 18-ը նորածիններ են: Այստեղից երեք շաբաթվա ընթացքում շնչառական ապարատին միացված մեկ նորածնի վիճակը կայունացել է և անջատվել ապարատից: Նրա վիճակը կայուն է: Իհարկե, նա բուժման կարիք ունի, բայց ներկայումս սատուրացիան և այլ պարամետրերը նորմալ են: Այնպես որ, իրավիճակը բարելավվել է», – ասաց Մայա Չխաիձեն:

Թողնել մեկնաբանություն