Չխվիմիանին դուրս է մնացել մեդալի համար պայքարից
Չխվիմիանին դուրս է մնացել մեդալի համար պայքարից

Երրորդ շրջանում ավարտել է իր ելույթը Լուխում Չխվիմիանին (60 կգ.): Բաքվում ընթացող աշխարհի առաջնության ընթացքում, վրաց ձյուդոիստը դիմակայել է, վարկանիշով առաջին հորիզոնականում գտնվող Ռիուջու Նագայամային, և պարտվել 1/8-րդ եզրափակիչում:

Հատկանշական է, որ Նագայաման հաղթանակ է ձեռք բերել միայն տուգանային միավորով: Լուխումը երեք րոպեում ստացել է երեք տուգանային շիդո և դուրս մնացել մրցաշարից:

Մեդալի համար պայքարը շարունակում է Ամիրան Պապինաշվիլին, որը անցել է կիսաեզրափակիչ փուլ: