Չումաթելեթի-Խունևի ճանապարհահատվածում արգելվել է կցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը
Չումաթելեթի-Խունևի ճանապարհահատվածում արգելվել է կցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը

Առատ ձյան և մերկասառույցի պատճառով, Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե (Ռուսաստանի Դաշնության սահման) ավտոմոբիլային ճանապարհի 138 կմ. – 158 կմ. (Չումաթելեթի-Խունևի) հատվածում, արգելված է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը, իսկ մնացած տեսակի ավտոտրանսպորտի տեղաշարժն ազատ է: Լրատվությունն այս մասին հաղորդում է ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը:

Գործակալության տվյալներով, ճանապարհի մյուս հատվածներում երթևեկությունն ազատ է: