Չոխատաուրիի մունիցիպալիտետում այրվել է նորակառույց տուն
Չոխատաուրիի մունիցիպալիտետում այրվել է նորակառույց տուն

Հրդեհ էր Չոխատաուրիի մունիցիպալիտետի, Վազիանի գյուղում, Ջվարցխմայի բնակավայրում: Այրվել է նորակառույց տուն: Միջադեպի հետևանքով զոհեր չկան:

Հրդեհի առաջացման ստույգ պատճառը դեռ անհայտ է, չնայած նախնական տեղեկություններով, հրդեհը բռնկվել է էլեկտրահաղորդման գծերում: Տեղում կենտրոնացվել էին հրշեջ-փրկարարական ջոկատները:

«Տեղի ունեցավ մեծ դժբախտություն: Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Կառավարությունը հնարավորինս օգնություն կտրամադրի տուժած ընտանիքներին»,- այս մասին հայտարարել են Չոխատաուրիի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից: