Չոխատաուրիի մունիցիպալիտետի Բուքնարի գյուղում տեղի է ունեցել բախում, այս պահին իրավիճակը լիցքաթափվել է
Չոխատաուրիի մունիցիպալիտետի Բուքնարի գյուղում տեղի է ունեցել բախում, այս պահին իրավիճակը լիցքաթափվել է

Չոխատաուրիի մունիցիպալիտետի Բուքնարի գյուղում տեղի է ունեցել բախում: Տեղում կենտրոնացված է ոստիկանությունը:

Իրավապահները փորձում են միմյանցից հեռու պահել գյուղացիներին ու գյուղ ժամանած քաղաքացիներին:

Այս պահին իրավիճակը հանգիստ է:

Գյուղում տարաձայնությունները սկսվեցին մահմեդական և քրիստոնյա քաղաքացիների միջև: Մասնավորապես, մահմեդական համայնքի անդամները գյուղում պահանջել են կառուցել սրբատեղի, իսկ քրիստոնեական համայնքի անդամները դեմ են դրան: Այդ տարակարծիքի պատճառով երեկ տեղի է ունեցել նաև ֆիզիկական առճակատում: Փաստի առթիվ ներքին գործերի նախարարությունը բերման է ենթարկել մեկ անձի:

Մարզպետարանում այսօր պետք է տեղի ունենար երկխոսություն կողմերի միջև, բայց հանդիպումը տեղի չունեցավ:

Չոխատաուրիի քաղաքապետ Իրակլի Կուճավան հայտարարում է, որ իշխանություններն ու իրավապահները կանեն հնարավորը Բուքնարի գյուղում հակամարտությունը լուծելու համար: