Չոխատաուրիի քաղաքապետարանում քրիստոնյաներն ու մահմեդականները հանդիպում են տարածաշրջանի նահանգապետի և մունիցիպալիտետի քաղաքապետի հետ
Չոխատաուրիի քաղաքապետարանում քրիստոնյաներն ու մահմեդականները հանդիպում են տարածաշրջանի նահանգապետի և մունիցիպալիտետի քաղաքապետի հետ

Ավելի քան մեկ ժամ է Չոխատաուրիի քաղաքապետարանում, քրիստոնեական և մահմեդական համայնքների ներկայացուցիչները հանդիպում են տարածաշրջանի նահանգապետի և քաղաքապետի հետ:

Դեռ անհայտ է, թե երբ կավարտվի հանդիպումը և արդյոք ձեռք կբերվի որևէ համաձայնություն հակառակվող կողմերի միջև:

Հանդիպումն անց է կացվում է փակ դռների ետևում: Քաղաքապետարանի բակում են գտնվում մահմեդական համայնքի ներկայացուցիչները, այդ թվում Աջարիայից ժամանած քաղաքացիները: Շենքը հսկում են ոստիկանները:

Չոխատաուրիի մունիցիպալիտետի Բուքնարի գյուղում անհամաձայնությունը մահմեդական և քրիստոնյա քաղաքացիների միջև սկսվել է երեկ: Մասնավորապես, մահմեդական համայնքի ներկայացուցիչները ցանկանում էին գյուղում սրբատեղի, իսկ քրիստոնեական համայնքի անդամները դեմ են դրան: Տարաձայնությունը վերածվեցին ֆիզիկական առճակատման: Փաստի առթիվ ներքին գործերի նախարարությունը բերման է ենթարկել մեկ անձի:

Չոխատաուրիի քաղաքապետ Իրակլի Կուճավան հայտարարել է, որ իշխանությունն ու իրավապահները կանեն հնարավորը Բուքնարի գյուղում հակամարտությունը լուծելու համար: