Չնայած նրան, որ նոր տարվա գիշերը չենք ունենալու տեղաշարժման վրա սահմանափակում, ձեռնպահ մնանք տոնի ընդլայնված, ակտիվ նշելուց, որը հնարավոր է մեծացնի վարակման ռիսկը. Մայա Ցքիտիշվիլի
Չնայած նրան, որ նոր տարվա գիշերը չենք ունենալու տեղաշարժման վրա սահմանափակում, ձեռնպահ մնանք տոնի ընդլայնված, ակտիվ նշելուց, որը հնարավոր է մեծացնի վարակման ռիսկը. Մայա Ցքիտիշվիլի

Չնայած նրան, որ նոր տարվա գիշերը չենք ունենալու տեղաշարժման վրա սահմանափակում, բոլորս ձեռնպահ մնանք տոնի ընդլայնված, ակտիվ նշելուց, որը հնարավոր է վնաս հասցնի և մեծացնի վարակման ռիսկը, – այս մասին դեկտեմբերի 31-ին ժամը 21:00-ից մինչև հունվարի 1-ի առավոտյան 05:00-ն տեղաշարժման սահմանափակման վերացման կապակցությամբ, հայտարարել է փոխվարչապետ, տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցքիտիշվիլին:

Ցկիտիշվիլին սահմանափակումը ժամանակավորապես վերացնելուն զուգահեռ, խոսել է հանձնարարականներին հետևելու անհրաժեշտության մասին:

«Ինչպես գիտեք, նախաամանորյա նախապատրաստական ​​աշխատանքների, ինչպես նաև նոր տարվա հետ կապված, մեկ օրով չեղարկվում է երթևեկության սահմանափակումը, որը մենք սահմանել ենք երեկոյան ժամը 21:00-ից մինչև առավոտյան ժամը 05:00-ը և Վրաստանի քաղաքացիները կկարողանան առանց սահմանափակումների նշել նոր տարին: Այնուամենայնիվ, մենք, իհարկե, կոչ ենք անում մեր քաղաքացիներին պահպանել բոլոր կանոններն ու հանձնարարականները, որոնք հաստատված են առաջին հերթին իրենց և իրենց ընտանիքի առողջությունը պաշտպանելու համար: Չնայած նրան, որ նոր տարվա գիշերը չենք ունենալու տեղաշարժման վրա սահմանափակում, ձեռնպահ մնանք տոնի ընդլայնված, ակտիվ նշելուց, որը հնարավոր է մեծացնի վարակման ռիսկը:

Բացի այդ, սահմանափակումը մեկ օրով կվերացվի նաև Սուրբ Ծննդյան տոնի նախօրեին: Հետևաբար, մենք հույս ունենք, որ կկարողանանք հնարավորինս նշել Սուրբ Ծննդյան տոնը», – հայտարարել է Մայա Ցկիտիշվիլին: