Չնայած համավարակին Վրաստանի անկախության օրը նշվելու է նաև աշխարհի տարբեր երկրների մայրաքաղաքներում
Չնայած համավարակին Վրաստանի անկախության օրը նշվելու է նաև աշխարհի տարբեր երկրների մայրաքաղաքներում

Վրաստանի արտաքին գործերի նախարարության և արտերկրում Վրաստանի դիվանագիտական ​​ներկայացուցչությունների ներգրավմամբ, Վրաստանի անկախության օրը – մայիսի 26-ը ամբողջ աշխարհում նշվելու է տարբեր միջոցառումներով: Տեղեկությունը այս մասին տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը:

Նրանց հաղորդմամբ, Վրաստանի անկախության օրը նշելու համար, ավանդաբար, Վրաստանի դրոշի գույներով են զարդարվելու աշխարհի տարբեր տեսարժան վայրերը: Մասնավորապես, Վրաստանի ազգային խորհրդանիշի գույներով է լուսավորվելու՝ Երուսաղեմի հին քաղաքի Յաֆոյի դարպասը: Ճապոնիայում, Տոկիոյի կենտրոնում գտնվող շինությունները նույնպես լուսավորվելու են Վրաստանի դրոշի գույներով, բացի այդ, Հունաստանում Վրաստանի գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ, Վրաստանի դրոշի գույներով լուսավորվելու է Սալոնիկ քաղաքի քաղաքապետարանի շենքը:

Մայիսի 26-ը նշելու համար ավանդաբար, Վրաստանի ազգային խորհրդանիշի գույներով կլուսավորվի Լիտվայի տեսարժան վայրերից մեկը `Սպիտակ կամուրջը, ինչպես նաև Կաունասի «Ռատուշեն»: Վրաստանի ժամանակով ժամը 17:10-ին Վիլնյուսի գլխավոր տաճարի վրա կբացվի վրացական հսկայական դրոշը և կկատարվի Վրաստանի պետական օրհներգը, իսկ Էստոնիայում և Ադրբեջանում գտնվող Վրաստանի դեսպանատների վրա պատկերվելու են Վրաստանի դրոշի գույները:

Բելառուսում Վրաստանի դեսպանության կազմակերպմամբ, Մինսկի կենտրոնում գտնվող առևտրի կենտրոնի մեծ էկրանին տեղի կունենա մայիսի 26-ի խորհրդանիշի ցուցադրում, իսկ Իռլանդիայում դեսպանության կազմակերպմամբ, Դուբլինի փողոցներում կբարձրացվեն Վրաստանի դրոշները:

Ինչպես նաև, Նիդեռլանդների թագավորությունում, Հաագայի զանգակատնից կկատարվի Վրաստանի օրհներգը:

Արտաքին գործերի նախարարության հաղորդմամբ, Վրաստանի ազգային տոնը նշելու նպատակով, տարբեր տեսակի միջոցառումներ են կազմակերպվելու Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Մեքսիկայում, Ադրբեջանում, Թուրքիայում, Ուզբեկստանում, Բելառուսում, Լեհաստանում, Լիտվայում, Իռլանդիայում, Սլովենիայում, Իսպանիայում, Շվեյցարիայում և Ֆրանսիայում:

Մասնավորապես, Միացյալ Նահանգներում և Մեքսիկայում անկախության օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում, տեղի կունենան ճանաչողական առցանց համաժողովներ :

Ադրբեջանում Վրաստանի դեսպանը, սփյուռքի ներկայացուցիչների հետ միասին, Կախի քաղաքում ծաղկեպսակով կզարդարի ապրիլի 9-ի հուշահամալիրը, իսկ ՈՒզբեկստանում Վրաստանի արտաքին գործերի ժամանակավոր լիազորը և դեսպանության ներկայացուցիչները, Տաշքենդի քրիստոնեական գերեզմանատանը հարգանքի տուրք կմատուցեն, Վրաստանի հիմնադիր ժողովի փոխնախագահ, Ալեքսանդր Լոմթաթիձեի գերեզմանին:

Մայիսի 26-ին ՝ Վրաստանի անկախության օրվա կապակցությամբ, Լեհաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան, Իլիա Դարչիաշվիլին և Լեհաստանի հանրապետության սեյմի փոխմարշալ, Մալգոժետա Գոշեվսկան, Վարշավայի ապստամբության թանգարանում խորհրդանշորեն ծաղկեպսակով կզարդարեն՝ Լեհաստանի բանակի վրաց սպաների հուշահամալիրը:

Ֆրանսիայում Վրաստանի դեսպանը և դեսպանատան աշխատակիցները ծաղիկներ կդնեն առաջին հանրապետության հիմնադիրների գերեզմանների վրա՝ Լևիլյան վրաց զավակների գերեզմանատանը: Բացի այդ, Ֆրանսիայում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանը կմասնակցի ինտերակտիվ տեսակոնֆերանսին, որին մասնակցելու են Թբիլիսիի Բաքսվուդի դպրոցի սաները:

Բուլղարիայում Վրաստանի դեսպանատունը անց է կացնելու անկախության օրվան նվիրված տեսակոնֆերանս, որին կմասնակցեն Բուլղարիայի իշխանությունների ներկայացուցիչները և վրացի մշակույթի գործիչները:

Լատվիայում Վրաստանի դեսպանատան կազմակերպմամբ, ցուցադրվելու է տեսահոլովակ, որտեղ Լատվիայի վարչապետը և դիվանագիտական ​​կորպուսը շնորհավորելու են Վրաստանին անկախության օրվա առթիվ: Տեսանյութեր են տարածվելու նաև՝ Ադրբեջանում, Նյու Յորքում, Բրազիլիայում, Բելառուսում, Գերմանիայում, Միացյալ Թագավորությունում, Էստոնիայում, Վատիկանում, Ճապոնիայում, Իռլանդիայում, Եգիպտոսում, Իրանում, Իսրայելում, Կորեայի Հանրապետությունում, Շվեյցարիայում, Նորվեգիայում, Հունգարիայում և Սլովենիայում:

Մայիսի 26-ին, Թուրքիայում Վրաստանի դեսպանատունը անկախության օրվա առթիվ երկինք է թողելու վրացական դրոշի գույներով փուչիկներ: Հարավ Աֆրիկյան հանրապետությունում կատարվելու են Վրաստանի և Հարավային Աֆրիկայի օրհներգերը:

Միևնույն ժամանակ, ըստ արտաքին գործերի նախարարության, մայիսի 26-ին, Վրաստանի գործերի ժամանակավոր լիազորի և Շվեյցարիայի Բեռն քաղաքի քաղաքապետի միջև կայացած հանդիպման շրջանակներում, կնշվի Շվեյցարիա-Վրաստան բարեկամական հարաբերությունների 102-ամյակը:

Վրաստանի անկախության օրը նշելու նպատակով անցկացվող միջոցառումների շրջանակներում՝ Արգենտինայում, Լատվիայում, Սլովենիայում, Սլովակիայում, Նիդեռլանդներում, Հունգարիայում, Թուրքիայում, Հորդանանում, Ինդոնեզիայում, Ճապոնիայում և Հարավային Աֆրիկայում տեղական մամուլներում հրապարակվելու են Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հարցազրույցները:

«Հատկանշական է, որ Վրաստանի անկախության օրվա առթիվ «Եվրոակտիվ» (Euroactive) հրատարակությունը կհրապարակի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի հոդվածը, իսկ արտասահմանում գործող Վրաստանի դիվանագիտական ​​ներկայացուցչությունները կտարածեն Վրաստանի մասին տարբեր ֆիլմեր»,- ասել են Վրաստանի արտգործնախարարությունից:

Արտաքին գործերի նախարարությունում նշում են նաև, որ մայիսի 26-ին տարածվելու է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի ուղերձը սփյուռքի ներկայացուցիչներին: