Չնայած համավարակին, ենթակառուցվածքային նախագծերում ներդրվել է երկու միլիարդ 200 միլիոն լարի. Մայա Ցքիտիշվիլի
Չնայած համավարակին, ենթակառուցվածքային նախագծերում ներդրվել է երկու միլիարդ 200 միլիոն լարի. Մայա Ցքիտիշվիլի

Չնայած համավարակին, մենք երկու միլիարդ 200 միլիոն ներդրում ենք կատարել ենթակառուցվածքային նախագծերում, ինչը պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշն է և 80 միլիոնով ավել, քան երբևէ ներդրվել է ենթակառուցվածքներում,- այս մասին հայտարարել է առաջին փոխվարչապետ, տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար, Մայա Ցքիտիշվիլին:

Փոխվարչապետի խոսքով, նախարարությունը գրեթե մեկ տարի շինարարական նախագծեր է իրականացնում այնպես, որ համավարակը հնարավորինս քիչ ազդեցություն ունենա գործընթացի վրա:

«Սա մեր, որպես գերատեսչություններից մեկի հաջողությունն է: Գիտեմ, որ իմ գործընկերները, բոլոր գերատեսչությունները, համավարակին զուգահեռ, ունեն որոշակի նվաճումներ իրենց համապատասխան ոլորտներում: Մեզ համար ավելի հպարտություն է, որ չնայած համավարակին, այս դժվարությանը պատասխանում ենք ամենօրյա գործողություններով»,- հայտարարել է Մայա Ցքիտիշվիլին: