Չնայած բոյկոտին Անգլիայի հավաքականի ԱԱ 2018-ին մասնակցության հարցը որոշված չէ
Չնայած բոյկոտին Անգլիայի հավաքականի ԱԱ 2018-ին մասնակցության հարցը որոշված չէ

Չնայած Մեծ Բրիտանիայի բոյկոտին, խորհրդարանը դեռևս չի որոշել, թե ինչքանով ճիշտ քայլ կլինի Անգլիայի հավաքականի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը չմասնակցելը:

«Սա ֆուտբոլիստի կարիերայում կարևորագույն պահն է: Հնարավոր է նրանց կյանքում տրվում է միակ շանսը նման մրցաշարին մասնակցելու համար և նման որոշումները այդպես հեշտությամբ չեն ընդունվելու: Մենք պետք է նախատեսենք Անգլիայի ֆուտբոլի միության և հավաքականի հետաքրքրությունները: Պետությունը չպետք է ընդունի միանձնյա որոշումներ»,-հայտարարել է լեյբորիստական կուսակցության արտաքին գործերի կոմիտեի անդամ Վուդկոկը:

Ֆուտբոլի միության նախկին ղեկավար Դեյվիդ Դևիսը «ռադիո 5»-ի  հետ զրույցում նշել է, որ եթե հավաքականի վերաբերյալ որոշումը Անգլիայից բացի վնաս կպատճառեր որևէ կողմին, ապա նա կաջակցեր այդ որոշմանը, սակայն ցավոք իրականությունը այլ է:

Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման փաստի կապակցությամբ Մեծ Բրիտանիան կասեցրել է Ռուսաստանի հետ բոլոր տեսակի հարաբերությունները: Ծրագրվում է նաև Ռռուսական հեռուստատեսությունների բրիտանական եթերից անջատելը: