Չնայած բազմաթիվ կոչերին, քեֆերը ժամը 22:00-ից հետո Թբիլիսիից տեղափոխվել են Մցխեթա. Ամիրան Գամղրելիձե
Չնայած բազմաթիվ կոչերին, քեֆերը ժամը 22:00-ից հետո Թբիլիսիից տեղափոխվել են Մցխեթա. Ամիրան Գամղրելիձե

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար, Ամիրան Գամղրելիձեն մեկ անգամ ևս ուշադրությունը բևեռում է վարակի դեմ պայքարում հանձնարարականներին հետևելու կարևորության վրա:

Նրա խոսքով, չնայած կոչին, ժամը 22:00-ից հետո հավաքույթները անց են կացվում Մցխեթայում:

«Շնչադիմակից լավ միջոց չկա, բոլորից լավ պաշտպանվելու միջոց է: Մենք պետք է ընտելանանք դրան, տանը և դրսում պետք է կրենք շնչադիմակ, չհավաքվենք: Չնայած բազմաթիվ կոչերին, քեֆերը Թբիլիսիից ժամը 22:00-ից հետո տեղափոխվել են Մցխեթա: Չի կարելի դա անել, խնդրում եմ ևս մեկ անգամ, մենք խաղում ենք կրակի հետ, վարակումը տեղի է ունենում նման հավաքների ժամանակ: Եթե մենք հետևենք բոլոր կանոններին, հավատացեք, մենք այս համավարակից դուրս կգանք համեմատաբար ավելի քիչ կորուստներով»,- ասել է Գամղրելիձեն: