Չնայած ԱՄՆ-ի պատժամիջոցներին, Իրանը շարունակելու է իր նավթի վաճառքը. Հասան Րոհանի
Չնայած ԱՄՆ-ի պատժամիջոցներին, Իրանը շարունակելու է իր նավթի վաճառքը. Հասան Րոհանի

Չնայած ԱՄՆ-ի պատժամիջոցներին, Իրանը շարունակելու է իր նավթի վաճառքը: Reuters գործակալության տվյալներով, այս հայտարարությունը արել է Իրանի նախագահ Հասան Րոհանին:

«Ամերիկան ցանկանում էր, որ Իրանական նավթի վաճառքները հասցներ զրոյի, սակայն մենք շարունակելու ենք մեր վաճառքները»,-հայտարարել է Րոհանին:

ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները Իրանի դեմ գործի են դրվել այսօրվանից: Նոր սահմանափակումները ուղղված են հիմնականում Իրանի նավթային և բանկային ոլորտների դեմ:

 

Թողնել մեկնաբանություն