Չնայած ամեն բանի, ոչ մի համակարգային ենթակառուցվածքային նախագիծ չի կանգնել. Գիորգի Գախարիա
Չնայած ամեն բանի, ոչ մի համակարգային ենթակառուցվածքային նախագիծ չի կանգնել. Գիորգի Գախարիա

Չնայած ամեն բանի, ոչ մի համակարգային ենթակառուցվածքային նախագիծ չի կանգնել և բոլորդ լավ տեսնում եք թե ինչ աշխատանքներ են տարվում Ռիկոթիի լեռնանցքում,- այս մասին Իմերեթի այցի ժամանակ լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:

Կառավարության ղեկավարի խոսքով, Վրաստանը կկարողանա լինել ամենահաջող երկրների շարքում, որը կկառավարի վարակի տարածման ռիսկերը և քաղաքացիները հնարավորություն ունեն փուլ առ փուլ, զգուշորեն վերականգնել իրենց գործունեությունը:

Գիորգի գախարիայի հայտարարությամբ, երկիրը վերջին տարիներին շատ ռեսուրսներ է ներդրել, Վրաստանի որպես լավագույն զբոսաշրջային ​​երկիր ներկայացնելու համար, և այս ամենին պետք է ավելացնել այն փաստը, որ Վրաստանը այն երկրներից է, որը արդյունավետորեն կառավարում էվարակը: