ՉԼ. «Ռոման» գերկամային հաղթանակ է տանում ու «Բարսելոնային» դուրս թողնում պայքարից
ՉԼ. «Ռոման» գերկամային հաղթանակ է տանում ու «Բարսելոնային» դուրս թողնում պայքարից

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Ռոման» սեփական հարկի տակ ընդունեց «Բարսելոնային»:

Առաջին խաղն ավարտվել էր կատալոնացիների հաղթանակով` 4:1 հաշվով:

Պատասխան խաղում «գայլերն» արդեն 6-րդ րոպեին բացեցին հաշիվը: Գոլի հեղինակ դարձավ Ջեկոն: Երկրորդ կեսում հռոմեացիները ևս մեկ անգամ աչքի ընկան: Դե Ռոսին հստակ իրացրեց 11 մետրանոց հարվածը: 79-րդ րոպեին Էլ Շարավիի հարվածից հետո Տեր Շտեգենը փայլուն խաղաց` փրկելով իր թիմին:

82-րդ րոպեին անկյունային հարված նշանակվեց Բարսելոնայի դարպասների ուղղությամբ, որի խաղարկումից հետո Մանոլասը գլխի հարվածով դարձավ գոլի հեղինակ` իսկական հրաշք արարելով ու իր թիմին դուրս բերելով ՉԼ-ի կիսաեզրափակիչ:

«Ռոման» հաղթում է 3:0 հաշվով ու կիսաեզրափակչում կսպասի իր մրցակցին: