Չինաստանում Վրաստանի դեսպանը հանդիպել է «Սինոֆարմի» փոխնախագահի հետ
Չինաստանում Վրաստանի դեսպանը հանդիպել է «Սինոֆարմի» փոխնախագահի հետ

Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան, Արչիլ Կալանդիան հանդիպել է China Sinopharm International Corporation-ի փոխնախագահ Յեն Պինգի հետ:

Հանդիպումն կայացել է դեսպանատանը:

Հանդիպման ընթացքում դեսպանը շնորհակալություն է հայտնել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությանը և «Սինոֆարմի» ղեկավարությանը, համավարակի ընթացքում Վրաստանի հետ հաջող համագործակցության, երկրին աջակցելու և Վրաստանին պատվաստանյութեր տրամադրելու համար:

Միևնույն ժամանակ, դեսպանը շնորհավորեց փոխնախագահին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչման առթիվ, ինչը «Սինոֆարմի» պատվաստանյութը էլ ավելի պահանջվող է դարձրել ամբողջ աշխարհում:

Իր հերթին, Յեն Պինգը կարևորել է վրացական կողմի հետ համագործակցությունը:

Կողմերը պայմանավորվեցին շարունակել համակարգված աշխատանքը:

Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը:

Թողնել մեկնաբանություն