Չինաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակվել է 13 և բուժվել 922 մարդ
Չինաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակվել է 13 և բուժվել 922 մարդ

Չինաստանում նոր կորոնավիրուսով մահացած մարդկանց թիվը վերջին 24 ժամվա ընթացքում ավելացել է 11-ով, վարակվել է 13 և բուժվել  922 մարդ:

Այս մասին հայտնում է Չինաստանի առողջապահության նախարարությունը:

Այսպիսով, կորոնավիրուսի բռնկման օրվանից Չինաստանում գրանցվել է 80 800 դեպք, որից 69 600-ը բուժվել է: Մահացել է 3237 մարդ: Ըստ թարմացված տվյալների, կորոնավիրուսով մահվան դեպքերի մակարդակը Չինաստանում կազմում է չորս տոկոս: