Չինաստանում նոր կորոնավարակի զոհերի թիվը գերազանցել է 170-ը
Չինաստանում նոր կորոնավարակի զոհերի թիվը գերազանցել է 170-ը

Չինաստանում նոր տեսակի կորոնավարակից մահացածների քանակը հասել է 170-ի: Վարակված է 7711 մարդ, որից 1400-ը գտնվում են ծանր վիճակում: Համապատասխան տվյալները հրապարակել է Չինաստանի առողջապահության նախարարությունը:

162 մարդ մահացել է Հուբեյ նահանգում, որի քաղաք Հուբեյը համարվում է վարակի տարածման էպիկենտրոնը:

Ֆինանսների նախարարության տվյալներով, Չինաստանը վարակի դեմ պայքարի համար արդեն հատկացրել է 4 միլիարդ դոլար: