Չինաստանում կորոնավիրուսից մահացած մարդկանց թիվը հասել է 1100-ի, վարակակիրների թիվը՝ 45000-ի
Չինաստանում կորոնավիրուսից մահացած մարդկանց թիվը հասել է 1100-ի, վարակակիրների թիվը՝ 45000-ի

Չինաստանում կորոնավիրուսից մահացած անձանց թիվը գերազանցել է 1100-ը: Այս մասին տեղեկացնում է Չինաստանի իշխանությունը: Վարակակիրների թիվը հասնում է 45 000-ի:

Կորոնավիրուսը տարածվել է աշխարհի բազմաթիվ երկրներում: Վերջին դեպքը գրանցվել է Ճապոնիայում, որտեղ կրուիզային նավի վրա գտնվող ավելի քան 3000 ուղևորից 175-ի մոտ բացահայտվել է 175 կորոնավիրուս:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում հայտարարում են, որ աշխարհը պետք է ագրեսիվ կերպով դիմադրի հիվանդության տարածմանը: