Չինաստանում կորոնավիրուսից մահացած մարդկանց թիվը հասել է 1016-ի, վարակակիրների թիվը՝ 42200-ի
Չինաստանում կորոնավիրուսից մահացած մարդկանց թիվը հասել է 1016-ի, վարակակիրների թիվը՝ 42200-ի

Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսից մահացած անձանց զոհերի թիվը հասել է 1016-ի: Փետրվարի 10-ին Հուբեյ նահանգում վարակից զոհվել է 103 մարդ:

Նշված շրջանում փետրվարի 10-ին վարակակիրների թիվը հասել է 2097-ի:

Չինաստանում կորոնավիրուսի վարակակիր է 42 200 մարդ: Մահացածների 3/4-ը բնակվում էր հենց Հուբեյ նահանգում:

Փետրվարի 10-ին Չինաստան է այցելել Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաքելությունը: Պեկինի հիվանդանոցներից մեկում էր գտնվում Չինաստանի նախագահ Սի Ձինպինը, ով տեսակցել է այն բժիշկներին, որոնք բուժում են վարակված մարդկանց: