Չինաստանում, կորոնավարակի զոհերի թիվը հասել է 80-ի
Չինաստանում, կորոնավարակի զոհերի թիվը հասել է 80-ի

Չինաստանում, կորոնավարակի զոհերի թիվը հասել է 80-ի: Երկրի առողջապահության նախարարության պաշտոնական տվյալներով, այս պահինվարակված է 2 700 մարդ:

Չինաստանի առողջապահության նախարարն ասում է, որ վարակված անձը այլ մարդու կարող է վարակել նախքան ախտանիշների հայտնվելը, ինչը ավելի է բարդացնում իրավիճակը:

Կառավարությունը կոչ է անում բոլոր այն մարդկանց, ովքեր վերջին 14 օրվա ընթացքում գտնվում էին  Ուհան քաղաքում, ժամանակին դիմել բժշկին:

Հաղորդվում է, որ մինչ քաղաքի ելքերի փակումը, ՈՒհանից հեռացել է 5 միլիոն մարդ: