Չինաստանում քիմիական գործարանի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 64-ի
Չինաստանում քիմիական գործարանի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 64-ի

Չինաստանում քիմիական գործարանի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 64-ի: Տուժածել են հարյուրավոր մարդիկ: Նրանցից 94-ի վիճակը ծանր է:

Տեղի մամուլի տեղեկությամբ, պայթյունի ժամանակ վնասվել է մերձակա տարածքում գտնվող մոտ հազար բնակելի տուն: Նրանց մեծ մասի պատուհանի ապակիները փշրվել են, սակայն մոտ 100 շենք շատ է վնասվել: Տեղի իշխանության հայտարարությամբ, նշված բնակելի տները վերականգնման ենթակա չեն:

Ձյանսու նահանգում գտնվող քիմիական գործարանում պայթյունը տեղի էր ունեցել մարտի 20-ին, տեղի ժամանակով 14:00-ին: Ողբերգության ժամանակ շենքում գտնվում է աշխատակիցները: Պայթյունն այնքան հզոր էր, որ սեյսմոլոգիական ծառայությունը գործարանի հարակից տարածքում գրանցել է 2.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: