Չինաստանում գտնվող Վրաստանի քաղաքացիները կարանտինի ժամանակաշրջանը կանցնեն Թուրքիայում
Չինաստանում գտնվող Վրաստանի քաղաքացիները կարանտինի ժամանակաշրջանը կանցնեն Թուրքիայում

Չինաստանում գտնվող Վրաստանի քաղաքացիները կարանտինի ժամանակաշրջանը կանցնեն Թուրքիայում,- այս մասին հայտարարել է առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն:

Խոսքը վերաբերում է Ուհանում գտնվող Վրաստանի քաղաքացիների տարհանմանը:

«Այս պահին, Թուրքիայի ինքնաթիռը թռիչք է կատարում Չինաստանի ուղղությամբ: Արդեն կարող ենք փաստել, որ մեր քաղաքացիները, որոնք գտնվում են Չինաստանում և տարհանման համաձայնություն են տվել, կտեղափոխվեն Թուրքիայի Հանրապետություն և այնտեղ կանցնեն կարանտինի ժամանակաշրջանը, որը սահմանված է այս հիվանդության առումով»,- հայտարարել է Էկատերինե Տիկարաձեն:

Նրա տեղեկությամբ, այս պահի դրությամբ, Չինաստանը լքելու համաձայնություն է տվել Վրաստանի 4 քաղաքացի: