Չինաստանում գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակվելու 198 դեպք
Չինաստանում գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակվելու 198 դեպք

Չինաստանում գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակվելու 198 դեպք: Երկրի առողջապահության նախարարության տվյալներով զոհվել է երեք մարդ:

Այս պահին վարակված 170 մարդ բուժվում է հիվանդանոցներում, որոնցից 35-ի վիճակը ծանր է, իսկ իննը հիվանդ գտնվում է արհեստական շնչառության սարքի վրա:

Վուհան քաղաքում անհայտ վարակը հայտնվել էր դեկտեմբերին: Մասնագետները ենթադրում են, որ հիվանդության հրահրողը նոր կորոնավիրուսն է: Նոր վարակը կորոնավիրուսի ընտանիքից է, որը 2002-2003 թվականներին խլել է շուրջ 800 մարդու կյանք: Այն ժամանակ վարակը տարածվել էր Չինաստանից: