Չինաստանում բացվել է աշխարհի խոշորագույն օդանավակայանը
Չինաստանում բացվել է աշխարհի խոշորագույն օդանավակայանը

Պեկինում բացվել է աշխարհի խոշորագույն օդանավակայանը: Դասինի նոր օդանավակայանը գտնվում է Պեկինից 50 կիլոմետր հեռավորության վրա:

Տերմինալի ծավալը 700 հազար քառակուսի մետր է և ունի աստղի ձև:

Դասինի միջազգային օդանավականն անձամբ բացել է Չինաստանի առաջնորդ Սի Ձինպինը: Պեկինի կենտրոնից նոր օդանավակայան հասնելու համար արագընթաց գնացքին անհրաժեշտ է 20 րոպե:

Ենթադրում են, որ 2021 թվականին Պեկինի նոր օդանավակայանը կսպասարկի 45 միլիոն ուղևորի, այնուհետև այս ցուցանիշը նախատեսվում է հասցնել 100 միլիոնի:

Օդանավակայանն ունի 7 թռիչքուղի, որոնք ամբողջությամբ կգործարկվեն մինչև 2024 թվականը:

Աշխարհի խոշորագույն օդանավակայանի դիզայնի հեղինակը իրաքցի ճարտարապետ Զահա Հադիդն է:

Օդանավակայանի շինարարությունը տևել է 4 տարի և այն կառուցելու համար ծախսվել 15 միլիարդ եվրո, իսկ ենթակառուցվածքի հետ միասին՝ 50 միլիարդ եվրո: