Չինաստանում արձանագրվել է կորոնավիրուսի նոր տեսակով վարակման առաջին դեպքը
Չինաստանում արձանագրվել է կորոնավիրուսի նոր տեսակով վարակման առաջին դեպքը

Չինաստանում արձանագրվել է կորոնավիրուսի նոր տեսակով վարակման առաջին դեպքը: Այս մասին հայտնում է «Ռոյտեր» գործակալությունը, հիմնվելով Չինաստանի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներին:

Վարակը հաստատվել է ուսանող աղջկա մոտ, որը վերադարձել էր Մեծ Բրիտանիայից: Նա կորոնավիրուսի վրա փորձարկվել է դեկտեմբերի 14-ին, Շանհայում:

Համավարակի սկզբից Չինաստանում արձանագրվել է «կովիդ 19»-ի ավելի քան 95 000 դեպք, այստեղից մահացել է  ավելի քան 4 000 մարդ:

Թողնել մեկնաբանություն